Լրահոս
Քաղաքական
11:30
09.06.23
252

Այսօր Դաշնակցությունը ժողով կանցկացնի

Img default alt hy

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակը հայտնում է, որ հունիսի 9-ին աշխատանքները կսկսի  Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպության հերթական՝ 26-րդ Գերագույն ժողովը: Այն առաջիկա մի քանի օրերին կքննի ՀՅԴ Հայաստանի կառույցի հաշվետու ժամանակաշրջանի  գործունեությունը, կանդրադառնա

Հայաստանի և Արցախի Հանրապետություննների առջև ծառացած մարտահրավերներին, կուղենշի կուսակցության Հայաստանի կազմակերպության  առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարությունը և մարտավարությունը, ինչպես նաև կընտրի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին: 

Ժողովի աշխատանքներին կմասնակցեն պատվիրակներ Հայաստանի բոլոր մարզային կառույցներից, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական,  ուսանողական և ուղեկից  միություններից, հրավիրյալներ` ՀՅԴ արտերկրի կառույցներից: