Լրահոս
Հայաստան
13:04
28.02.22
263

Այս իշխանությունը պատրաստ է ամեն տեսակ զիջումների. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Ընդհանուր ժողովը գերագույն պահակն է ՀՅԴ գաղափարաբանության և բարոյական ըմբռնումների: Այս մասին Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ Նրա խոսքով, Ընդհանուր ժողովը գումարվում է հայրենիքի համար խիստ բախտորոշ ժամանակահատվածում։

«Այս իշխանությունների անընդունելի և աններելի քայլերի պատճառով տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքը, շարունակվող պառակտումի քաղաքականության սաստկացումը, մեր թշնամիների հանդեպ ցուցաբերվող պարտվողական հոգեբանությունը, միակողմանի զիջումների պատրաստակամությունը և խաղաղության պատրանքով ժողովրդին մոլորեցնելու ու թշնամուն հաճոյանալու ամբոխավարությունը»,- ընդգծել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը շեշտել է, որ տասնամյակների պայքարը իմաստազրկելու, տառապանքների, արյան, զոհողությունների գնով ձեռք բերված մեր հաղթանակը ոչնչացնելու այս ընթացքը պետք է կասեցվի։