Լրահոս
Հայաստան
13:11
01.03.22
193

Այս իշխանությունների օրոք այլևս երբեք իրավապահ մարմիններին հնարավորություն չի տրվի բացահայտելու Մարտի 1-ի գործը. Արթուր Վանեցյան

Img default alt hy

Հավանակությունը շատ-շատ մեծ է, որ այս իշխանությունների օրոք և այս իշխանությունների գործողություններն այլևս երբեք հնարավորություն չեն տա իրավապահ մարմիններին բացահայտելու Մարտի 1-ի գործը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը և մնացած քաղաքական հետանդումները կատարվել են Մարտի 1-ի գործի բացահայտման ուղղությամբ, Արթուր Վանեցյանն ասաց.

«Նիկոլ Փաշինյանը քաղաքական հետապնդումներ սկսել է՝ տարբեր պատճառաբանություններ բերելով, բայց նրա իրական նպատակը եղել իր իշխանությունը պահելը, որը շարունակվում է մինչ օրս։ Տեսնում ենք աննախադեպ ճնշում դատական իշխանության, մամուլի վրա, տեսնում ենք, որ ձերբակալվում է դատավոր, որը կայացրել է ուղղակի իշխանություններին ոչ հաճո, բայց օրինական որոշում»։