Լրահոս
Հայաստան
19:15
02.03.22
224

Այո, Պուտինը, Ալիևը և Էրդողանը նախանձում են Փաշինյանի հեղինակությանը․ ՔՊ-ական պատգամավոր

Img default alt hy

«Հրապարակ»-ի թղթակցի այն հարցին՝ Պուտինը, Ալիևը և Էրդողանը նախանձու՞մ են Փաշինյանի հեղինակությանը, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը պատասխանել է․

«Այո։ Որովհետև աշխարհում գրեթե որևէ մեկը չունի լեգիտիմության այն աստիճանը, ինչը որ ունի Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանում»։

Նրա խոսքով, Փաշինյանին շատ-շատ լուրջ են ընդունում։ Ըստ Աղազարյանի, նրանք, ովքեր այս կամ այն կերպ ցույց են տվել իրենց վերաբերմունքը, որը կարող է ուրիշների մոտ նման գնահատականների առիթ դառնալ, միայն ու միայն նախանձում են Փաշինյանի հեղինակության, լեգիտիմության այն աստիճանին, որն ինքն ունի։

-