Լրահոս
Քաղաքական
22:30
25.10.21
58

Այն ժողովուրդը, որը Փաշինյանին բերեց իշխանության, իրենք էլ նրան տանելու են «կառափնարան». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը նշում է, որ նոյեմբերի 9-ին Մոսկվայում փաստաթուղթ ստորագրելու մասին արտահոսքը կազմակերպել է իշխանությունը՝ նպատակ ունենալով հակառուսական տրամադրություններ գեներացնել:

Լրագրողի կարծիքով մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատել հնարավոր չէ, և Նիկոլ Փաշինյանն էլ այն գործիչը չէ, որ կարողանա դա անել: