Լրահոս
Մշակույթ
23:26
21.10.21
73

Այլ աղմուկի մեջ ապրող մարդիկ. «Զուլալին» վաղվանից կլինի Երևանի կինոթատրոններում. տեսանյութ

Երևանում վաղը սպասվում է մեծ կինոպրեմիերա: Մայրաքաղաքի կինոէկրաններ կբարձրանա ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը, որի կոմպոզիտորը Տիգրան Մանսուրյանն է:

«Մեր մանկության տանգոյի», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Հին օրերի երգն» ու այլ հայտնի ֆիլմերի համար մեղեդիներ հորինած աշխարհառչակ կոմպոզիտորը 37 տարվա դադարից հետո առաջին անգամ է հայկական ֆիլմի համար երաժշտություն գրել: