Լրահոս
Հայաստան
17:51
29.10.21
54

«Այդ քարտեզներից ունի նաև Հայաստանը». Անդրանիկ Քոչարյանը՝ ՌԴ ԳՇ-ում գտնվող քարտեզների մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չի մեկնաբանում՝ Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Իստրակովի ու Նիկոլ Փաշինյանի Երևանում տեղի ունեցած հանդիպումը:

Ռուս գեներալը երեկ է ժամանել Հայաստան: Դրանից առաջ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ քարտեզները, որոնցով պետք է գծվեն ու զատվեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները՝ գտնվում են Ռուսաստանի գլխավոր շտաբում: Ըստ Քոչարյանի, այդ քարտեզներից ունի նաև Հայաստանը: