Լրահոս
Հասարակական
19:30
18.10.25
303

Այդ ո՞ր ավելի անմեղ ու արժանավոր հոգևոր սպասավորին եք տեսնում Լուսավորչի գահին, այդ ո՞վ է ձեր սուրբը․ Սեբեոս քահանա

Img default alt hy

«․․․ աքաղաղ չի՞ կանչել։

Սիրելի եղբայրներ և քույրեր ի Քրիստոս․

Այն ամենին ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու և հոգևոր սպասավորների, բայց խորքային առումով ընդդեմ Հայ ժողովրդի և առհասարակ Հայ ազգային, ավանդական, հոգևոր ու բարոյական արժեքների, որն իրականացվում է հակահայ ու թրքահաճո, անկասկած ժամանակավոր, անբարո ու կեղծ ժողովրդավարությամբ շղարշված կառավարության կողմից կարիք ունի իրավական-իրավագիտական, բարոյական ու հոգևոր հստակ գնահատականի։ 

Իրավական գնահատականը թողնելով մասնագիտական հանրության արդար ու համակողմանի քննությանը, որպես հոգևոր սպասավոր աստվածապարգև, առաքելահաստատ Հայոց եկեղեցու, կսահմանափակվեմ լոկ, ներկայիս թշնամական վարչախմբի գործունեությունը որակելով որպես անպատկառ, անբարո, հակաօրինական, հակամարդկային ու հայատյաց չափազանց մեղմ ու համարյա ոչինչ չասող տերմիններով, գնահատել որպես խիստ դատապարտելի և աստվածամարտ։ News.5tv.am-ի հետ զրույցում ասաց Սեբեոս քահանա Ղալաչյանը։

«Գալով Հայստանում տիրող իրականությանը հոգևոր ու բարոյական գնահատական տալուն, չտրվելով կոպիտ որոկումներ շռայլելու միանգամայն բնական գայթակղությանը, մեկիկ-մեկիկ չանդրադարնալու համար Սիմոնյան Ալեններին, Ռուբինյան Ռուբեններին, Հարությունյան Արայիկներին, Պետրոսյան Ռոմանոսներին, Ալեքսանյան Վահագններին, Ավանեսյան Անահիտներին, Թորոսյան Արսեններին, Հակոբյան Հասմիկներին, Հովհաննիսյան Արթուրներին, Մանավազյան Արուսյակներին, Կարապետյան Մարիաներին, Սարգսյան Արամներին, Խաչատրյան Անիներին, Սաֆարյան Ստյոպաներին, Խաչատրյան Անիներին, Ղազարյան Պետրոսներին, Մելքոնյան Մասիսներին, Մելիքսեթյան Արմինեներին, Ֆարխոյան Կարեններին, Հակոբյան Աննա ու Հրաչյաներին և այսպես շարունակ, ի դեպ Գրիգորյան Նարեկներին հատուկ չեմ նշում,  միանգամից հայացքիս առաջ հառնում է ավետարանական առակներից մեկի բացասական հերոս՝ անիրավ դատավորը, որի մասին մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս ասում է․ «Մի քաղաքում մի դատավոր կար․ Աստծուց չեր վախենում և մարդկանցից չեր ամաչում» (Ղուկ․ 18,2), որակում, որը միանգամայն ամբողջական կերպով վերաբերելի է իշխող ուժի՝ քպ-ի յուրաքանչյուր անդամի և առհասարակ Նիկոլի յուրաքանչյուր գաղափարակցի, ինչի արդյունքում Հայաստանում տիրող հոգեբարոյական իրականությունը կարելի է գնահատել՝ ողբալի ու աներևակայելի, բայց չմոռանամ նշել, որ ավետարանական «դատավորը» ի վերջո ընկրկեց։ Հիշելով մեկ այլ ավետարանական դրվագ, որում Հիսուս իր խոսքը ուղղելով Հերովդեսին ասում է․ «Գնացեք ասացե՛ք այն աղվեսին», խոսքս ուղղելով քեզ՝ «the other guy», խոստովանեմ՝
Նիկո՛լ, աղոթում եմ քեզ համար, անկեղծ, աղոթում եմ ու խնդրում Բարձրյալից, որ երկար ու ձիգ տարիների, առողջ ու սթափ մտքով կյանք պարգևի քեզ Աստված, որպեսզի տեսնես բոլոր քո բերած աղետներից վերապրած ու հառնած Հայաստան՝ իրական և պատմական, մնայուն ու հոգևոր, որպեսզի տեսնես քո բոլոր թշնամական ու կեղծ, հակահայ ու աստվածամարտ, դավադիր ծրագրերի ձախողումն ու տապալումը, որպեսզի ականատեսը լինես  Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, Սուրբ Էջմիածնի և իր գահակալի շուրջ, ազգային, ավանդական, հոգևոր, բարոյական, ճշմարիտ քրիստոնեկան արժեհամակարգով միաբանված Հայ ժողովրդի վերհառնումն ու գուցե, զղջումով, որին ես չեմ հավատա, խոստովանես և ապաշխարես, որպես ազգասպան ու ազգակործան վայ գործիչ, որ ցավոք փոխհատուցման հյուլեյի անգամ հնարավաորություն քեզ չի տա՝ Զոհերն անդառնալի են։ 

Սիրելի հայե՛ր, բարեպաշտ ժողովու՛րդ, որպես Աստծու Սուրբ եկեղեցու մեղվոր սպասավոր խոնարհաբար դիմում եմ ձեզ և խնդրում չնմանվել Ղուկասի ավետարանի 17-րդ գլխում նկարագրաված տաս բորոտներից իննին, ովքեր երախտամոռ գտնվելով Տիրոջ կողմից պարսավանքի արժանացան, այլ լինել միակի նման, ով իր ակնքալիքն ստանալով չմոռացավ, վերադարձավ ու փառաբանելով Աստծուն շնորհակալություն հայտեց Հիսուսին, արժանանալով Տիրոջ օրհնաբեր խոսքին։

«Սիրելինե՛ր, ճշմարիտ զավակներ մեր Մայր եկեղեցու, մենք յուրաքանչյուրիդ զորակցության կարիքն ունենք այս հակաեկեղեցական հետևաբար հակահայ արշավի ընթացքում, որովհետև իմ կամ մեր՝ հոգևորականներիս, ունեցած մեղքերն ու զանցանքները՝ եկեղեցում, ցավոք սրտի տեղ գտած մարդկային և համակարգային որոշ թերություններ, գուցե ոմանց տեսանկյունից, նույնիսկ անարդարություն, անգամ ներքին խոսակցությունների որևէ գաղտնալսում ու ձայնագրություն, անգամ իրական, դույզն ինչ չեն կարող արդարացնել ներկա թշնամական և անարգ ոտնձգություններն ընդդեմ Հայ եկեղեցու»։ 

Սեբեոս քահանա Ղալաչյանը նշեց, որ իր մեղքը բնավ չի արդարացնում որևէ միկի մեղքը, անտարբեր կամ անպատկառ կեցվածքը․

«Իմ մարդկային տկարություններով պայմանավորված էլ երբեք ու ոչմի կերպ չի նսեմանում այն օրհնությունը, որն առաքելաշավիղ ձեռնադրությամբ և օծումով բաշխում եմ ձեզ։ Խստորեն դատապարտում եմ և համեստաբար ակնկալում ամենքիդ գործուն արձագանքը, զորակցությունն ու պաշտպանությունը։ 

Տեր Արամնե՛ր, գործող կամ կարգալույծ, ձեզ անդրադառնալիս ակամա հիշում եմ ավետարանական հերոսներ՝ տաճարում աղոթող փարիսեցուն ու մաքսավորին, նկարագրված Ղուկասի ավետարանի 18-րդ գլխում, ձեզ էլ խոստովանեմ, որ ինձ տեսնում եմ մաքսավորի կերպարում, ապավինած Տիրոջ ողորմածությանը, իսկ Ձեզ ․․․ «Աստվա՛ծ, ներիր ինձ՝ մեղավորիս» (Ղուկ․ 18,13)։ Ի դեպ, տեր Արամ, Օհանավանում արևածագին ոչմի աքաղաղ չի՞ կանչում։ 

Հա՝, մի հարց էլ տամ, այդ ո՞ր ավելի անմեղ ու արժանավոր հոգևոր սպասավորին եք տեսնում Լուսավորչի գահին, այդ ո՞վ է ձեր սուրբը, որով պիտի զմայլվեք և որը որպես անթերի ու ձեր պես անարատ, պիտի հաճո լինի օրվա հայոյախոս, ամեն իրավունք ու օրինականություն ոտնահարող, նվիրապետական կարգն ու խորհուրդները անարգող, դատավորի ու փրկչի համարում ունեցող՝ անհայրենիք վայ առաջնորիդին։ 

Կուզեի տեսնել այդ եղբորս՝ ի Քրիստոս։ Եվ վերջում․ իմ խորին համոզմամբ այս արշավը, որ քողարկված է իբրև արշավ կաթողիկոսի դեմ, նպատակ ունի անդառնալիորեն պառակտելու և կազմաքանդելու ոչ միայն Հայ եկեղեցու այլև այդ եկեղեցուց սկիզբ առած և այդ եկեղեցու վրա խարսխված ամեն հայկականի՝ պատմություն, պատմական հիշողություն, պահանջատիրություն, լեզու ու գրականություն, լքված սրբավայրեր ու գերեզմաններ, մշակույթ, ընտանեկան արժեքներ և առհասարակ քրիստոնեական ավանդական կենսակերպի հիմքերը, դարձնելով Հայաստանը անդեմ, անազգ, անմշակույթ, անարմատ մի բնակավայր առանց Արարատի, Արցախի, թերևս արդեն առանց Սյունիքի, հիշողության և մինչև ու՞ր։ Ես հաշտ չեմ այս ամենի հետ ու համեստորեն պայքարում եմ իմ ձևով։ Իսկ դո՞ւ»,-ասաց քահանան։