Լրահոս
Միջազգային
13:42
28.02.22
685

Ախտիրկայի քաղաքապետը հրամայել է գնդակահարել կողոպտիչներին

Img default alt hy

Ուկրաինական Ախտիրկայի քաղաքապետ Պավել Կուզմենկոն զգուշացրել է, որ քաղաքում պարետային ժամ է մտցվել ժամը 17:30-ից մինչև 7:00-ն։

Նրա խոսքով, պարետային ժամի ժամանակ քաղաք դուրս եկողին կվերաբերվեն որպես դիվերսանտի։
Քաղաքապետը զգուշացրել է, որ Ախտրիկայի բոլոր կողոպտիչներին առանց նախազգուշացման գնդակահարելու են։ 

«Քաղաքի շրջակայքում մասնավոր հատվածում թալան է սկսվել, և եթե տեսնեք, որ ինչ-որ տեղ մարդիկ հեռացել են, բայց այնտեղ հայտնվում են անհայտ անձինք, իմ էջի հեռախոսահամարները հայտնեք, տարածքային պաշտպանության գումարտակ կգնա այնտեղ, թալանի համար՝ գնդակահարություն տեղում»,- հայտարարել է Կուզմենկոն։