Լրահոս
Հասարակական
21:40
23.12.22
72

Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 58-ամյա Արթուր Պ․-ի վարած Opel Astra մակնիշի և 56-ամյա Սամվել Դ․-ի վարած Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Արթուր Պ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։