Լրահոս
Հասարակական
14:35
23.12.22
170

Ավտովթար՝ Նորագավիթի «Գայի պոստի» մոտ. բախվել են Nissan-ն ու Opel-ը

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Արտաշատի խճուղում, ժողովրդին հայտնի՝ Նորագավիթի նախկին «Գայի պոստի» հարևանությամբ բախվել են Nissan March և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը։