Լրահոս
Հասարակական
20:50
24.07.22
191

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վիրավորներից երկուսը երեխաներ են

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Մուխայի խաչմերուկում», դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին՝ կոտրելով երթևեկութունը կարգավորող ցուցանակները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, 2-ը՝ երեխաներ, 1-ը՝ կին, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայության աշխատակիցներ՝ բժիշկ Վարդգես Մովսեսյանը, ավագ բուժքույր Անի Սիմոնյանը, ապագա բժիշկ Օլյա Նախչվանյանը և բուժքույրեր Լուսինե Ավդալյանը, Լիլիթ Գրիգորյանը ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա օպերատիվորեն ժամանած Գավառի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը՝ գլխավոր բժշկի գլխավորությամբ նրանց տեղափոխել են «Գավառ» ԲԿ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի ազգականներն են։