Լրահոս
Հասարակական
23:15
17.10.25
166

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 4 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Ուջան գյուղի վարչական տարածքում բախվել են «ՈւԱԶ» մակնիշի, «Mercedes» մակնիշի և «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 1-ը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, մյուս 3-ը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։