Լրահոս
Հասարակական
20:23
26.01.23
202

Ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին․ կան տուժածներ

Img default alt hy

Հունվարի 26-ին, ժամը 16:48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Երևան–Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ «Արձագանք» արձանի մոտակայքում, «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Օ., ծնված 1961 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի եզրաքարին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Ձ. Հ.-ն (ծնված 1971 թ.), Ք. Ա.-ն (ծնված 1981 թ.) և Դ. Հ.-ն (ծնված 1967 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ: