Լրահոս
Հասարակական
17:37
21.01.23
181

Ավտոմեքենա է այրվել

Img default alt hy

Հունվարի 21-ին, ժամը 14:05-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղի 5-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:16-ին, մարվել՝ 14:23-ին: Այրվել է «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի ետնամասը և ջերմահարվել երկու դռները․ տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: