Լրահոս
Աշխարհ
17:25
21.02.25
178

Ավտոբուսներ են պայթեցրել Իսրայելում. զանգվածային հարձակման փորձ

 

Զանգվածային հարձակման փորձ է տեղի ունեցել Թել Ավիվի արվարձաններից մեկում: Երեք ավտոբուս է պայթել: Իրավապահները ավտոբուսներում եբրայերեն, արաբերեն գրություններ են գտել: Իսրայելի ոստիկանությունը չի բացառում, որ պատահածը ահաբեկչություն լինի: Չպայթած սարքեր են հայտնաբերվել ևս երկու ավտոբուսում: Միջադեպի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել: