Լրահոս
Հասարակական
15:02
21.02.25
410

Ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ուղևորը զանգել է շտապօգնություն

Img default alt hy

Տիգրան Մեծի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ երթևեկելիս 54 համարի երթուղին սպասարկող մեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Վարորդը կանգնել է կանգառում, ուղևորներին խնդրել իջնել։ Այս մասին էջում գրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը:

«Ուղևորներից մեկը (քանի որ համաձայնությունը չունեմ, անձամբ չեմ ճանաչում, տվյալները չեմ հրապարակում)` Մ. Գ.-ն, հրաժարվել է իջնել, զանգել է շտապօգնություն, սպասել այնքան, մինչև կմոտենան և առաջին բուժօգնություն ցույց կտան։

Ուղևորը, այդ ընթացքում վարորդի հեռախոսով կապի մեջ լինելով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մասնագետների հետ, փակել է մեքենայի դռները, սպասել այնքան, մինչև վարորդին օգնություն ցուցաբերեն, և մեքենան կթողնի անվտանգ։

Այս պահին վարորդը գտնվում է հիվանդանոցում։ Բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է նա: