Լրահոս
Միջազգային
12:05
01.03.22
121

Ավստրալիան 50մլն $ կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության և 25մլն դոլար՝ հումանիտար օգնության համար

Img default alt hy

Ավստրալիան 50 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության աջակցության և 25 միլիոն դոլար՝ հումանիտար օգնության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN-ը:

«Մենք 50 միլիոն դոլար կհատկացնենք Ուկրաինայի պաշտպանությանը սատարելու, մահացու և ոչ մահացու զենքով աջակցելու համար: (…) Մենք խոսում ենք հրթիռների մասին, մենք խոսում ենք զինամթերքի մասին»,- ասել Է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ ևս 25 միլիոն դոլար կուղարկվի հումանիտար օգնության և Ուկրաինայում մարդկանց պահանջները բավարարելու նպատակով միջազգային կազմակերպություններին օժանդակելու համար: