Լրահոս
Քաղաքական
16:14
13.01.25
429

Ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա․ Աշոտյան

Img default alt hy

Քանիցս ասել եմ, որ ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա։ Այս մասին հերթական դատական նիստից հետո հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Կարծում եմ՝ ժամանակն է, որ Եվրամիության իրական բարեկամները Հայաստանին, հայ ժողովրդին ուղիղ ասեն՝ Հայաստանի Հանրապետությունը, ցավոք կամ բարեբախտաբար, կապ չունի, երբեք չի լինելու ԵՄ կազմում: Եվ սա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է։ Եթե Բրյուսելում, Փարիզում, Բեռլինում պահպանվել են հայ ժողովրդի բարեկամները, պարտավոր են ասել՝ ժողովուրդ, շատ ուրախ ենք, որ դուք մեզ սիրում եք, բայց մենք ձեզ հետ երբեք չենք պսակվելու»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։