Լրահոս
Հայաստան
16:00
05.08.21
49

Ավելի արժանապատիվ է գնալ դեմ քվեարկել, քան քվեաթերթիկներն անվավեր անել. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

«Եթե չեն ընտրում, որ գնանք գործարքի, մենք գործարքի չենք գնալու», -նշեց ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով երկրորդ անգամ իր՝ ԱԺ փոխնախագահ չընտրվելը։

Անդրադառնալով, ընդդիմության մեջ իբրև առկա տարաձայնություններին, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Բացարձակ։ Իշխանությունն է ուզում ցույց տալ, որ ընդդիմության մեջ պառակտում կա։ Պարզապես թատրոն են սարքում խորհրդարանը։ Ավելի արժանապատիվ է գնալ դեմ քվեարկել, քան քվեաթերթիկներն անվավեր անել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին ութերորդ գումարման Ազգային ժողովը նախագահ և իշխանության երկու փոխնախագահներ ընտրեց: Այսօր հերթը ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածուի ընտրությանն է, սակայն արդեն երկրորդ անգամ Իշխան Սաղաթելյանը չի հավաքում բավարար ձայներ և, հետևաբար, չի ընտրվում ԱԺ փոխնախագահ: