Լրահոս
Միջազգային
12:43
11.08.22
263

Ավարտվել է Բերձորը շրջանցող նոր մայրուղու շինարարությունը

Img default alt hy

Ադրբեջանն ավարտել է Արցախի Բերձոր քաղաքը շրջանցող նոր մայրուղու շինարարությունը։ Այս մասին հայտնում է minval.az-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բերձորը շրջանցելու նոր մայրուղու շինարարությունը սկսվել է 2021 թվականի հուլիսին։ 

«Ճանապարհի ընդհանուր երկարությունը 32 կմ է (որից 10 կմ-ը գտնվում է Հայաստանի տարածքում)»,-գրել է աղբյուրը հավելելով, որ այն նախագծված է III տեխնիկական մակարդակին համապատասխան։

Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն և Բերձորը: