Լրահոս
Հասարակական
15:53
21.10.25
2 296

Աշտարակում բախվել են «BMW»-ն ու «Mercedes»-ը. վերջինը մխրճվել է երկաթե քարշակի մեջ. կան վիրավորներ

Img default alt hy

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:05-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին՝ Աշտարակից դեպի Սասունիկ տանող ճանապարհահատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 28-ամյա Մենուա Դ.-ի վարած «BMW» մակնիշի և 18-ամյա Վանիկ Վ.-ի վարած «Mercedes» մակնիշի ատոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս կայանված բեռնատար ավտոմեքենայի կողմից օգտագործվող ավտոքարշակի մեջ:
 
Վթարի հետևանքով վարորդներից Վանիկ Վ.-ն, նրա ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 11-ամյա Էրիկ Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Բախման հետևանքով «Mercedes»-ից մի քանի դետալներ պոկվել, շպրտվել են և վնասել նշված հատվածում՝ գազալցակայանում կայանված լիցքավորվող «Toyota»-ի դիմապակին:
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վթարի հետևանքով վնասված «Toyota»-ի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: