Լրահոս
Քաղաքական
21:40
11.01.25
547

Արյունալի ռազբորկայից հետո ուզում է նորից համայնքապետ դառնալ. փրայմերիզ՝ Փարաքարում

Գյումրիում փրայմըրիզով քաղաքագլուխ կարգելուց հետո նոր ընտրական կարգի երկրորդ դուբլն է կիրառել Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»: 

Իշխող կուսակցության ներկայացուցիչները քվեատուփով շրջել են Փարաքարում, դեռ վաղն ու մյուս օրն էլ են փարաքարցիները համայնքապետի ԺՊ ընտրելու: 6 թեկնածուի անուն կա քվեաթերթիկի վրա, մեկը՝ նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանն է, որ նոյեմբերին էր հրաժարական տվել՝ Երևանում հնչած, մեկ մարդու կյանք խլած կրակոցներից հետո: