Լրահոս
Միջազգային
22:48
20.04.23
137

Արյունալի բախումներից հայեր չեն տուժել Սուդանում. «Յուրաքանչյուրն իր տան մեջ սպասում է»

Սուդանում շարունակվող քաղաքացիական պատերազմի ամենաթեժ բախումները տեղի են ունենում հայկական եկեղեցուց մոտ 2 կմ հեռու՝ մայրաքաղաքի օդակայանի տարածքում: «Հայլուրին» Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը հայտնել է, որ Սուդանի հայ համայնքի հետ մշտապես կապի մեջ է: Մեր հայրենակիցները մի քանի օր է՝ ջրի և լույսի խնդիր ունեն: