Լրահոս
Իրավական
14:30
02.06.23
196

Արտաշատ-Գառնի ճանապարհին վթարի հետևանքով ևս մեկ զոհ կա

Img default alt hy

Հունիսի 1-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2106»-ի ուղևոր, 2011 թ. ծնված Ռոբերտ Ասատրյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին, ժամը 09.00-ին, Արտաշատ-Գառնի ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Այդի 4» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 38-ամյա վարորդ Արտյոմ Օրդյանը մահացել է, իսկ «Ֆոլքսվագեն Այդի 4»-ի վարորդը և «ՎԱԶ-2106»-ի վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: