Լրահոս
Հասարակական
10:42
13.08.22
174

Արտակարգ դեպք՝ Երևանում. մեքենաներ են հրդեհվել

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 13-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի 54 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվել է շենքի բակում կայանված Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, իսկ հրդեհի հետևանքով էլ ջերմահարվել են մոտակայքում կայանված Kia և ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաների լուսարձակները։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։