Լրահոս
Իրավական
13:36
11.09.24
212

Արմեն Աշոտյանի անազատությունը չի վերացվել, անազատության ձևն է փոխվել․ Ռուբեն Մելիքյան

Img default alt hy

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով երեկվա որոշումը հրապարակելուց հետո դատարանը նաև պարզաբանումներ ներկայացրեց, այդ թվում՝ Աշոտյանի գործունեության շարունակման հետ կապված։ Այս մասին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Դատարանն ուղիղ հայտարարեց, որ Արմեն Աշոտյանը կարող է շարունակել, ինչպես մինչև այս էր անում, իր քաղաքական տեքստերը, հոդվածները հրապարակելը։ Եվ սկզբունքը կարծես թե այն էր, որ չպետք է պակասի այն փոքր ազատության նշույլները, որ այստեղ կային, օրինակ՝ դրանց մեջ էր մտնում պատգամավորների այցելությունը, ասաց՝ այո՛, պագամավորներն էլ կարող են այցելել»,- նշեց Մելիքյանը։

Նշենք, որ Արմեն Աշոտյանը կալանքի տակ անցկացրել է մեկ տարի և հինգ ամիս։ Նրա խափանման միջոցը փոփոխվել է երեկ՝ կալանքից՝ տնային կալանքի:

Հիշեցնենք՝ ըստ Քննչական կոմիտեի՝ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։