Լրահոս
Իրավական
22:57
08.10.24
282

Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը Արցախի թեմի առաջնորդի հետ քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր

Img default alt hy

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի գրասենյակ։

Տեղի է ունեցել հանդիպում Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։

Հանդիպմանը քննարկվել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրներին։

Քննարկվել են նաև հետագա համագործակցության հարցեր, մասնավորապես միջազգային հանրությանը հնարավոր բոլոր ուղղություններով իրազակելու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին: