Լրահոս
Հասարակական
14:40
14.08.22
452

Առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով երեխա՞ է տուժել

Img default alt hy

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր հզոր պայթյուն է տեղի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթուցիկների պահեստում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ 

Ուժգին պայթյունի հետևանքով, հրդեհ է բռնկվել նաև տաղավարներում, որտեղ մարդիկ գնումներ կատարելիս են եղել։

ԱԻՆ-ն փոխանցմամբ՝ ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Նշենք, որ կրկին կապ հաստատեցինք առևտրի կենտրոնի աշխատակիցներից մեկի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ տաղավարիներից մեկի փլուզման հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ և մահվան 2 դեպք։ Տուժածների մեջ կա նաև մանկահասակ երեխա։

Վերջինս նշեց, որ տեղեկություն չունի, թե երեխան վիրավորում է ստացել, թե մահացել է։

Մեր զրուցակցի խոսքերով, այս պահին դեռ աշխատանքներ են կատարվում տուժածներին փլատակներից հանելու ուղղությամբ։