Լրահոս
Միջազգային
18:47
13.09.24
342

Արևմուտքը, թույլ տալով հարվածել ՌԴ-ին իր հեռահար հրթիռներով, կներքաշվի պատերազմի մեջ. Պուտին

Img default alt hy

Վլադիմիր Զելենսկին ամիսներ շարունակ խնդրում է Կիևի դաշնակիցներին՝ թույլ տալ Ուկրաինային արևմտյան հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքի խորք, այդ թվում՝ ամերիկյան հեռահար ATACMS և բրիտանական Storm Shadows, սահմանափակելու Մոսկվայի կարողությունը հարձակումներ իրականացնելու համար:

«Եթե այս որոշումն ընդունվի, դա կնշանակի ոչ պակաս, քան ՆԱՏՕ-ի երկրների, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների անմիջական ներգրավվածություն ուկրաինական պատերազմին», - ասել է Պուտինը՝ շեշտելով՝ Ռուսաստանը ստիպված կլինի ընդունել «համապատասխան որոշումներ»: