Լրահոս
Քաղաքական
13:50
19.07.22
132

Արևմուտքը ողջունում է Միրզոյան-Բայրամով առաջին երկկողմ հանդիպումը՝ Թբիլիսիում

Արևմտյան պաշտոնյանները շարունակում են ողջույներ ուղարկել Երևան և Բաքու՝ Միրզոյան-Բայրամով առաջին դեմ առ դեմ հանդիպման առիթով:

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը թվիթել է, թե երկու արտգործնախարարների թբիլիսյան բանակցությունները կարևոր քայլ են դեպի համապարփակ լուծում։ «Հաշտեցմանը կարելի է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով»,- գրել է Բորելը: 

Միացյալ Նահանգների պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը նույնպես շեշտել է, որ երկխոսությունը Հարավային Կովկասում խաղաղության, դեմոկրատական և բարգավաճ ապագայի հասնելու լավագույն միջոցն է և ԱՄՆ-ն կշարունակի աջակցել դրան բոլոր հնարավոր եղանակներով։