Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:47
03.08.22
122

Արևմուտքի հետ համագործակցության դարաշրջանն ավարտվել Է. Ռուսաստանի ԱԳՆ

Img default alt hy

Արևմուտքի հետ համագործակցության դարաշրջանն ավարտվել Է, եկել Է պատրանքներից ձերբազատվելու ժամանակը և հասկանալու, որ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մինչև փետրվարի 24-ը եղած իրադրությանը վերադարձ չի լինելու: Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ-ի արտաքին քաղաքական պլանավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը:

«Անկախ հատուկ ռազմական գործողության տևողությունից ու ելքից, արդեն այժմ կարելի Է արձանագրել, որ Արևմուտքի հետ ընդհանուր առմամբ կառուցողական, թեև ոչ առանց խնդիրների երեսունամյա դարաշրջանն անշրջելիորեն ավարտվել Է»,-դիվանագետը նշել Է «Պատմության դասերը և ապագայի պատկերը. մտորումներ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին» իր հոդվածում: Նրա կարծիքով, ներկայում ՌԴ-ի համար հնարավորություն Է ստեղծվել վերջնականապես ձերբազատվել պատրանքներից և դուրս գալ «բարեկամական կլանման» պարադիգմայի շրջանակներից»:

«Հասկանալի Է, որ Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի եերկրների հետ մինչև փետրվարի 24-ը եղած իրադրությանը վերադարձ չի լինելու»,-նշել Է Դրոբինինը: «Ռուսաստանը մտել Է ԱՄՆ-ի գլխավորությամբ ոչ բարեկամական պետությունների ագրեսիվ դաշինքի հետ հակամարտության սուր փուլ: Հակառակորդի նպատակն Է՝ մեր երկիրը ռազմավարական պարտության մատնել, այն վերացնել որպես աշխարհաքաղաքական մրցակցի»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: