Լրահոս
Հասարակական
12:49
08.06.23
73

Առևանգված հայ երկու զինծառայողների հետ հանդիպել են «Կարմիր խաչի» ներկայացուցիչները

Կարմիր խաչին հաջողվել է տեսակցել մայիսի 26-ին Հայաստանի տարածքից առևանգած և Ադրբեջանում գերության մեջ պահվող երկու հայ զինծառայողներին: Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Հայլուր»-ին ասել է, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տղաներից յուրաքանչյուրի հետ, կազմակերպել, որ նրանք նամակներ ուղարկեն ընտանիքներին: