Լրահոս
Իրավական
19:46
23.12.22
80

Արդարադատության «բռնաբարություն» կամ դատական օրենսգրքում փոփոխություններ

Կառավարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում» փոփոխություն անել և կադրերի ռեզերվ ուղարկել այն դատավորներին, որոնց լիազորությունները կասեցված են:

«Հայաստանում դատական իշխանությունը զավթվել է ՔՊ-ի կողմից»,- այսօր խորհրդարանում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նրա կարծիքով՝ այս փոփոխությամբ ևս մեկ քայլով իշխանությունը փորձում է իր կամակատարը դարձնել դատական համակարգը, այդպես ազատվել անցանկալի դատավորներից, որոնց վերաբերյալ, դեռ չկա անգամ, վերջնական դատական ակտ: