Լրահոս
Արցախ
11:24
21.01.23
136

Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանով

Img default alt hy

Այսօր և առաջիկա օրերին Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանով։ Բարձրադիր գոտիներում սպասվում են թույլ տեղումներ։

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ստեփանակերտ-Ննգի միջշրջանային մայրուղու Բովուրխանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց, որոշ հատվածներում` մառախուղ։

ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։