Լրահոս
Իրավական
17:38
20.07.22
146

Արցախում բնակիչը վիճաբանել է մոր հետ և ծեծել նրան

Img default alt hy

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել նույն շրջանի Ծովատեղ համայնքի բնակիչ Գ.Մ.-ի կողմից 2022թ. հուլիսի 16-ին նույն համայնքում գտնվող իրենց տանը իր մոր՝ Ա.Մ.-ի հետ վիճաբանության մեջ մտնելու ընթացքում նրան դիտավորությամբ ծեծի ենթարկելու և մարմնի տարբեր մասերին ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է: