Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:48
20.04.23
96

Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան Հայոց ցեղասպանության շարունակություն է. ԱՄՆ կոնգրեսական

Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը, Լաչինի միջանցքի արգելափակումը Հայոց ցեղասպանության շարունակությունն են: ԱՄՆ Կոնգրեսում Եղեռնի 108-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը: Նա նաև ընդգծել է, որ ադրբեջանական ագրեսիան ուղղված է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի դեմ: