Լրահոս
Հասարակական
18:40
01.01.25
1 284

Արարատից՝ Վայոց ձոր. 100 տուն են սարքում, որ «հանձնեն թուրքերին»

Երասխում աչք չեն փակում շինարարական աղմուկից: Բնակարանաշինության բում է Արարատի մարզի այդ գյուղում, որը պաշտպանելիս 5 հայ զինծառայող է զոհվել 44-օրյա պատերազմին հաջորդած երեք տարիներին՝ Սամվել Ալավերդյանը, Վահան Թաթոսյանը, Գեղամ Սահակյանը, Հրաչ Մանասարյանը, Արշակ Սարգսյանը: 

 

Թանձր լռություն ու ահագնացող անորոշություն է հարևան Տիգրանաշենում, որը այն չորս գյուղերից մեկն է, որը որպես ադրբեջանական անկլավ, պահանջում է Ալիևը: