Լրահոս
Հասարակական
12:52
01.03.22
189

Արարատ Միրզոյանը հանդիպել է Կանադայի ԱԳ նախարարի հետ

Img default alt hy

Փետրվարի 28-ին Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները: Ընդգծվել է բարձր մակարդակում շփումների ակտիվացման կարևորությունը։

Զրուցակիցնեերը կարևորել են Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի առաքելության իրականացումը, որը նախորդ շաբաթվանից գտնվում է Հայաստանում։ Մտքեր են փոխանակվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շուրջ: