Լրահոս
Հասարակական
12:24
25.12.22
378

Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Վանաձորում

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ֆիդայիների փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ոստիկանները նշված փողոցի տներից մեկի բակում գտնվող փակ զրուցարանի ներսում հայտնաբերել են պարանոցը կտրած կնոջ դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ՝ 34-ամյա Ցոլինե Մ-ն էր։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կասկածյալը Լոռու մարզի բնակիչ՝ 38-ամյա Օնիկ Մ-ն է, ով տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ էլ, որպես կասկածյալ, ձերբակալվել է։