Լրահոս
Հասարակական
21:42
16.10.25
171

Առանց օրհնության են մնացել Արագածոտնի թեմի եկեղեցիների հավատացյալները

 

Արագածոտնի թեմի՝ իրավական քաշքշուկի մեջ ընկած 14 քահանաներից 12-ն այսօր Վեհարանում են եղել՝ ստանալու Վեհափառ հայրապետի օրհնությունը: Նրանց հետ չի եղել Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը: Տեր Գարեգինը կալանավորվել է ոչ թե այդ հանդիպումից հետո, այլ դրանից առաջ: