Լրահոս
Քաղաքական
21:07
17.10.25
243

Արամ Առաջինի պատվիրակը ընծա ու ջերմ ողջո՞ւյն է բերել Փաշինյանին, թե՞ դատապարտող ուղերձ

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը խստորեն դատապարտում է հոգևորականների շարունակվող ձերբակալությունները: 

Պարզվում է՝ Անթիլիասից վարչապետին այցելած Սրբազանը հիգշաբթի  Փաշինյանին է փոխանցել Կիլիկիո կաթողիկոսի մտահոգությունը՝ հոգևորականների ձերբակալությունների վերաբերյալ և դատապարտումը: Մինչդեռ  վարչապետի և Սրբազանի հանդիպման մասին կառավարության  երեկ  տարածած տեքստից ու լուսանկարներից տպավորություն էր, թե նա միայն Արամ Առաջինի ջերմ ողջույններն  ու ընծա է բերել Փաշինյանին: