Լրահոս
Քաղաքական
21:30
16.10.25
460

Արամ Ա-ն բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը գրում է․

«Եկեղեցին Պարսից շահերի մոտ շատ անգամ դեսպաններ է ուղարկել , որպեսզի հնարավորություն ստեղծի բանակցելու հայ ժողովրդի կարգավիճակի և իրավունքների հարցով։

Արամ Ա կաթողիկոսը ինձ հետ զրույցում տեղեկացրել է, որ բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը։

Այդ իսկ պատճառով խնդրում եմ՝ այսօր տեղի ունեցած հանդիպումը ուրիշ ձևով չընկալեք։

Արամ կաթողիկոսը պարզապես ցանկանում է ազատել Եկեղեցին նոր հարձակումներից:

Վստահ եմ, որ այս փորձերը ցավոք անհաջողության են մատնվելու: Այս մարդիկ ունեն օրակարգ և շարունակելու են այնքան ժամանակ մինչև հայ ժողովուրդը իր Խոսքը չասի»: