Լրահոս
Քաղաքական
14:07
08.01.25
287

Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

Img default alt hy

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, որոնք գլխավորում են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևը, առաջիկայում նոր հանդիպում կանցկացնեն։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մհեր Գրիգորյանի խորհրդական Անի Բաբայանը։

Նա, սակայն, նշեց, որ հանդիպման կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի լրատվամիջոցներին հայտնել էր, որ հանդիպումը տեղի կունենա հունվարին։