Լրահոս
Հասարակական
11:50
19.02.25
804

Արագածոտնում «Opel Zafira»-ն գլխիվայր հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:25-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Սամվել Ա.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 62 կմ հատվածում` ժողովրդին հայտնի Լճի խաչմերուկից դեպի Քուչակ տանող հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Ապարան» բժշկական կենտրոն:

 Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:

 Վարորդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

 Քննիչի հանձնարարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: