Լրահոս
Հայաստան
13:55
19.03.22
225

Արագածոտնում բախվել են 2 Ford Transit ավտոմեքենաներ․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել են 2 Ford Transit մակնիշի ավտոմեքենաներ։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։