Լրահոս
Հասարակական
18:30
02.01.25
741

Արագածոտն. «Շերտավորված տականքությունը» մերժում են Արագածից՝ Արարատ

«Տանդ տեղը գիդաս, տանդ հղեն գիդաս, բայց անհասանելի ինի՞...»․ այս  հարցը  մի  ուրիշ սիրուն  բարբառով հայերը իրենք իրենց տվել  են 100 տարի առաջ, երբ Կարսի հանձնումից հետո եկել- ապաստանել  են Արագածոտնի մարզում՝ Արտենի լեռան լանջերին, Կարսին շատ մոտ, որ, երբ ամեն ինչ խաղաղվի, շուտ վերադառնան տուն: 

Բայց ինչո՞ւ է գաղթական կարսեցիների 3-րդ, 4-րդ սերունդը ներկայանում կարսեցի, ինչո՞ւ են այդ երիտասարդները կտրված իրականությունից, որտեղ ցլերը կատաղում են, երբ անգամ կարմիր չկա հագիդ:  

Թաթուլ գյուղում Կարսը չտեսած մարդիկ  առանց ազգայնական պաթոսի, շատ պարզ, մարդկային պատասխան են տալիս. կարսեցիներ  են, որովհետև որդիներ են, որ տեսել են հայրերի թաց աչքերը՝ Արտենի լեռան վրայից Կարսին նայելիս: