Լրահոս
Իրավական
17:48
04.03.21
74

Արա Սաղաթելյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. փաստաբան

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արա Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը:

Փաստաբանի խոսքով՝  դատարանում շատ լավ քննարկում ընթացավ բողոքի վերաբերյալ:

«Առաջադրված մեղադրանքի անհեթեթությունը ապացուցելու համար պարոն Պողոսյանը հենց դատական նիստի ընթացքում համակցվեց համացանցի Proton VPN հավելվածով ու հենց այն IP հասցեով, որը վերագրվում է միայն այս գործով անցնող 4 անձանց: Փաստորեն պարզվեց, որ պարոն Պողոսյանն էլ է արդեն այդ խմբի անդամ և այդ առումով անհեթեթությունն առավել առարկայական դարձավ»,- ասաց փաստաբանը:

Նա տեղեկացրեց նաև, որ Արա Սաղաթելյանը ներկա էր նիստին, ներկայացրեց իր դիրքորոշումը, իսկ դատարանը որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 16:00-ին