Լրահոս
Իրավական
15:00
17.10.25
3 909

Ապօրինի ձայնագրությամբ Վեհափառին փորձում են ձերբակալել

Img default alt hy

Հակաեկեղեցական արշավի ֆոնին, ձայնագրություն է հրապարակվել իշխանամերձ կայքերում, որում լսվում է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրենՏեր Նաթան արքեպիսկոպոսի զրույցը Վեհափառի նախկին գավազանակիր Աղան աբեղայի հետ: 

Ըստ Հրապարկման՝ զրույցը 2023-ին է եղել: Հայր սուրբը զրույցի ընթացքում պնդում է, թե Գարեգին երկրորդ կաթողիկոսն իրեն հրահանգել է մասնակցել ընդդիմության ցույցերին և հանրահավաքների գնալ ընտանիքի անդամի հետ, Նիկոլ Փաշինյանի «Մեղքի խորհրդանիշ» անվանելով: Աղան Աբեղայի հնչեցրած մեղադրանքը, ըստ էության նույնն է, ինչ Արամ քահանայի՝ Հանրայինի տաղավարում արած հայտարարությունը Մկրտիչ Սրբազանի մասին, ինչից հետո Դանիել Իոանիսյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, որն էլ դարձել էր Մկրտիչ եպիսոպոսի ձերբակալության պատճառ: Մայր Աթոռը դեռ չի մեկնաբանել Նաթան Սրբազանի մասնակցությամբ ձայնագրության մասին տեղեկությունը: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ Վեհափառին ձերբակալելու ինֆորմացիոն ֆոնը արդեն ստեղծված է.

«Ես վստահ եմ, որ սա պետք է դիտարկել որպես Վեհափառ հայրապետին կալանավորելու տեղեկատվական նախապատրաստություն: Շատ պարզ է, ընդամենը հիշենք, թե ինչպես կալանավորեցին Միքայել սրբազանին, նախ ինչ-որ տեղեկություններ տվեցին, ապա 1 օր հետո զինված խմբով «այցելեցին» վեհարան, ապա ձերբակալություն, կալանք, իրավունքից դուրս գործընթացներ, և փաստորեն սա նույն ծրագրի շարունակությունն է, և մենք պետք է պատրաստ լինենք այդ սցենարին: Հուսով եմ առաջին հերթին հենց Մայր աթոռում են պատրաստ այս սցենարին:

Կարծում եմ, որ առաջին հերթին Մայր աթոռը սրան պետք է արձագանքի: Հայ ժողովրդի պատմության մեջ բազմաթիվ են եղել դեպքերը, երբ գերեվարվել եմ վեհափառները, բայց եկեղեցին շարունակել է իր բնականոն գործունեությունը Վեհափառի կողմից նշանակված տեղապահի օգնությամբ: Ինչ վերաբերում է բուն ձայնագրությանը, ապա ակնհյատ է, որ ապօրինի ձայնագրություն է, որը շատ ավելի ծանր հանցագործություն է, քան այն, ինչի մասինխոսվում է ձայնագրության մեջ»,- «News.5tv.am»-ին ասաց Մելիքյանը: