Լրահոս
Արցախ
21:50
11.08.22
259

Ափալ-թափալ շինում են դեպի Արցախ նոր ճանապարհի հայկական հատվածը

Բերձորի, Սուսի ու Աղավնոյի հայաթափմանը մնում է 2 շաբաթ: Ինչպես արդեն գիտեք, Լաչինի միջանցքի այլընտրանք ճանապարհը, որ Հայաստանը կապելու է Արցախին, պատրաստ է լինելու միայն հաջորդ տարվա գարնանը:

Ադրբեջանն այսօր է հայտնել իր մասի շինարարության ավարտի մասին, բայց հայկական կողմին ևս 250 օր է պետք՝ իր հատվածն ասֆալտապատելու համար: